Հասարակական

Երևանյան բնակարաններից մեկում հրդեհի բռնկումով գազի արտահոսք է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Երևանյան բնակարաններից մեկում հրդեհի բռնկումով գազի արտահոսք է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 11-ին` ժամը 23.36-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շարուրի փողոցում՝ ավտոպարկի մոտակայքում գտնվող երկհարկանի բնակելի շինության խոհանոցում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 9 հասցեում գտնվող երկհարկանի շենքի Գ. Հ.-ի բնակարանում տեղի է ունեցել 3 կգ-ոց գազի բալոնից արտահոսք` հրդեհի բռնկումով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.43-ին, մարվել` ժամը 23.49-ին: Մասամբ այրվել է խոհանոցի գույքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում