Ասադն ընդունել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի նոր բանագնացին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը սեպտեմբերի 11-ին ընդունել է ՄԱԿ-ի նորանշանակ բանագնաց Ստեֆան դի Միստուրային և նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում Ասադը նշել է, որ իր կառավարությունը պատրաստ է շարունակել աշխատել և աջակցել ՄԱԿ-ի բանագնացին` իր պարտականությունների կատրարման ընթացքում հաջողություն գրանցելու համար: Նա ավելացրել է, որ Միստուրայի հաջող աշխատանքը հաջողություն կհամարվի նաև Սիրիայի և իր ժողովրդի համար:

Սիրիայի նախագահն ընդգծել է, որ առաջնայինը պայքարն է ահաբեկչության դեմ, որը սպառնում է բոլորին,և այդ հարցում առաջընթացը կնպաստի ազգային հաշտեցմանը: Ասադի խոսքով` հաշտեցման գործընթացում հաջողություններ են գրանցվել Սիրիայի տարբեր շրջաններում:

Իր հերթին Միստուրան նշել է, որ ջանքի չի խնայի աշխատելու բոլոր կողմերի հետ Սիրիայի ներսում և Սիրիայից դուրս` հանուն ճգնաժամի խաղաղ ճանապարհով լուծման: Նրա և Ասադի հանդիպմանը ներկա էր նաև Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալեմը, Նախագահի քաղաքական և տեղեկատվական հարցերով խորհրդական Բասինա Շաաբանը, արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ Միկդադը:

Ավելի վաղ Ստեֆան դի Միստուրան հանդիպել էր Սիրիայի արտգործնախարարի հետ:

Հայերեն Русский

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր