Իրավունք

ԴԱՀԿ փորձը կիրառվում է այլ երկրներում օրենսդրական բարեփոխումների համար

3 րոպեի ընթերցում

ԴԱՀԿ փորձը կիրառվում է այլ երկրներում օրենսդրական բարեփոխումների համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետությունում սեպտեմբերի 9-ին մեկնարկել է «Պարտապանի և նրա գույքի հետախուզում. ազգային կարգավորում և միջազգային համագործակցություն» թեմայով միջազգային գիտագործնական 5-րդ համաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, համաժողովի բացմանը և հետագա աշխատանքների ընթացքում բանախոսների կողմից պարբերաբար վկայակոչվել է Հայաստանի ԱՆ ԴԱՀԿ ծառայության առաջադեմ փորձը և ընդգծվել, որ այն դրվել է առանձին հարցերի վերաբերյալ այլ երկրներում կատարված օրենսդրական բարեփոխումների հիմքում: Այս համատեքստում կարևորվել է հայաստանյան պատվիրակության անդամների մասնակցությունը նախորդ և ընթացիկ կոնֆերանսներին:

Օրվա երկրորդ կեսին համաժողովն անցկացվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչների համատեղ նախագահությամբ, որի ընթացքում պատվիրակները հանդես են եկել զեկույցներով: Մասնավորապես, ներկայացվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության իրակակիրառ պրակտիկան և կարգավորող օրենսդրությունը, համեմատական վերլուծություններ են անցկացվել այլ երկրներում օրենդրական կարգավորման վերաբերյալ:

Պատվիրակները նաև պատասխանել են համաժողովի մասնակիցներին հուզող հարցերին, մեկնաբանություններ տվել քննարկվող խնդիրների վերաբերյալ: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության արտաքին կապերի բաժանմունքի պետ Գոհար Կուրղինյանը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի կողմից պարգևատրվել է պատվոգրով` ռուսաստանյան ծառայություն հետ համագործակցության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Վլադիկավկազ քաղաքում «Պարտապանի և նրա գույքի հետախուզում. ազգային կարգավորում և միջազգային համագործակցություն» թեմայով անցկացվող այս կոնֆերանսի աշխատանքները կտևեն սեպտեմբերի 9-11-ը: Նախորդ համաժողովները տեղի են ունեցել Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Վորոնեժում ու Եկատերինբուրգում և առանձնացել իրենց արդյունավետությամբ:

Սեպտեմբերից 8-ից ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետությունում` ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում