«Տոյոտա Քեմրի»-ին Իսակովի պողոտայում բախվել է մայթեզրի պատնեշին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան սեպտեմբերի 7-ին` ժամը 02.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայից Սեբաստիայի փողոց տանող շրջանաձև ճանապարհին բախվել է մայթեզրի պատնեշին: Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: