Հասարակական

Երևանյան բակերից մեկում երկաթյա ամրանը մտել է երեխայի ոտքի մեջ

1 րոպեի ընթերցում

Երևանյան բակերից մեկում երկաթյա ամրանը մտել է երեխայի ոտքի մեջ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 7-ին` ժամը 20.46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 3 շենքի բակում երկաթյա ամրանը մտել է երեխայի ոտքի մեջ (մոտ 12 տարեկան), շտապօգնության աշխատակիցները տեղում են. ամրանը կտրելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ ևՃԿԿ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել Դ. Մ.-ին (ծնվ. 2001թ.):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում