Հասարակական

Երևանում ուժեղ քամին տանիքներ է վնասել

1 րոպեի ընթերցում

Երևանում ուժեղ քամին տանիքներ է վնասել

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 4-ին` ժամը 11.21-ին, ահազանգ է ստացվել, Երևանի Հանրապետության նրբանցքի թիվ 10 տան տանիքը ուժեղ քամու հետևանքով քշվել և ընկել է հարակից տան տանիքին, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:Պարզվել է, որ տան տանիքը պոկվել և ընկել է Ֆիրդուսի փողոցի թիվ 13 տան տանիքի վրա:Փրկարարներն ապամոնտաժել են տան թիթեղյա տանիքը` 70 քմ:

Սեպտեմբերի 4-ին` ժամը 09.06-ին մեկ այլ ահազանգով տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 42/3 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) պատշգամբի մետաղյա ծածկը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են բնակարանի պատշգամբի մետաղյա ծածկը::

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում