Իրավունք

Վանաձորում 24-ամյա քաղաքացուհուն վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը դիմել է փախուստի

1 րոպեի ընթերցում

Վանաձորում 24-ամյա քաղաքացուհուն վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը դիմել է փախուստի

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Գրիգոր Լուսավորիչի փողոցի թիվ 38/1 շենքի մոտ սեպտեմբերի 2-ին` ժամը 16.25-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան, հետընթաց կատարելու ընթացքում, վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու և դիմել փախուստի: Տուժողը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության Տարոնի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, վարորդը ինքնակամ ներկայացել է բաժին և հայտարարել, որ նշված վայրում կատարել է հետընթաց, սակայն չի նկատել, որ վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն, այդ իսկ պատճառով հեռացել է դեպքի վայրից: Կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում