Իրավունք

Կոմիտասի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի մեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Կոմիտասի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի մեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 3-ին` ժամը 10.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի, Կոմիտասի պողոտայի թիվ 38/1 հասցեում` «Տաշիր պիցցա»-ի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ետնամասից ծուխ է նկատվում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Ո. Ս.-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 34 PR 083 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ` Ա. Խ.) բեռնախցիկում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում` հրդեհի բռնկումով: Հրդեհը մեկուսացվել է ժամը10.41-ին, մարվել` 10.42-ին: Այրվել է բեռնախցիկի ժ երեսպատումը` մոտ 0.5 քմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում