Հասարակական

Գյումրի-Երևան ճանապարհին Թուրքիայի քաղաքացուն պատկանող մեքենա է շրջվել

1 րոպեի ընթերցում

Գյումրի-Երևան ճանապարհին Թուրքիայի քաղաքացուն պատկանող մեքենա է շրջվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 3-ին` ժամը 07.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի-Երևան 52-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 08K6377 պետհամարանիշի (վարորդ Շնֆոլ Էրդինիչ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի) ավտոգնացքը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջել ճամփեզրին. տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում