Միջազգային

Սիրիայի նոր կառավարությունը սահմանադրական երդում է տվել նախագահ Ասադի առջև

1 րոպեի ընթերցում

Սիրիայի նոր կառավարությունը սահմանադրական երդում է տվել նախագահ Ասադի առջև

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նոր կառավարության անդամները վարչապետ Ուաիլ ալ Հալկիի գլխավորությամբ օգոստոսի 31-ին սահմանադրական երդում են տվել նախագահ Բաշար ալ Ասադի առջև:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, կառավարության նոր անդամների հետ հանդիպման ժամանակ նախագահ Ասադը նշել է, որ նախարարները պետք է մեծ պատասխանատվությամբ կատարեն իրենց աշխատանքները և ուղիներ որոնեն հաջողությունների հասնելու համար, չնայած երկրում տիրող պայմաններին: Ասադը նաև նշել է, որ կառավարության վրա առաջին հերթին դրված է երկրի անվտանգության վերականգնման և ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը, անհրաժեշտ է ուշադրության արժանացնել ազգային հաշտեցման հարցը:

Իր հերթին վարչապետ Ուաիլ ալ Հալկին նշել է, որ հնարավոր ամեն ինչ կանեն լուծելու իրենց առջև դրված խնդիրները: Կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն բանակին ահաբեկչության դեմ պայքարում:

Սիրիայի նոր կառավարության 35 անդամների թվում է հայազգի Նազիրա Ֆարահ Սարգիսը, ով կրկին ստանձնել է բնապահպանության նախարարի պաշտոնը: Նազիրա Սարգիսը ծնվել է 1962թ. Հալեպում, քիմիկոս է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում