Տարածաշրջանային

Իրանում խփված անօդաչու ինքնաթիռը օդ է բարձրացել Ադրբեջանից. իտալացի լրագրող

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի լրագրող Դեւիդ Սենսոտտին, ով Իտալիայի օդուժի ռազմական օդագնացության բաժանմունքի նախկին լեյտենանտ է, իր The Aviatonist բլոգում հայտնել է, որ օգոստոսի 25-ին Իրանի տարածքում խփված «Hermes 450» տիպի անօդաչու սարքը օդ է բարձրացել Ադրբեջանի տարածքից:

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի աէրոկոսմիկական ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Ալի Հաջիզադեն օգոստոսի 25-ին անցկացրած մամուլի ասուլիսում ցուցադրել էր խփված անօդաչու ինքնաթիռի մասերը եւ հայտնել, որ «Hermes 450»-ը արտադրվել է Իսրայելում: Իրանցի գեներալը Իսրայելին մեղադրել էր Իրանի միջուկային օբյեկտների դեմ հետախուզական գործունեություն իրագործելու մեջ: Իսրայելի Canal 19 հեռուստաալիքն անմիջապես հայտնել էր, որ թեեւ ինքնաթիռները արտադրվել են Իսրայելում, դրանք վաճառվել են Իրանի հարեւաններ Ադրբեջանին, Վրաստանին, Ղազախստանին եւ այլ պետությունների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իտալացի լրագրողը նշել է, որ Իրանում խփված ինքնաթիռի տեսքը հիշեցնում է 2011 թվականին Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի կողմից ոչնչացված անհայտ անօդաչու հետախուզական ինքնաթիռին:

Սենսոտտին իր բլոգում գրել է, որ թեեւ Բաքուն հերքել էր, թե Ղարաբաղում խփված ինքնաթիռն իրեն չի պատկանում, սակայն, հայերի կողմից լավ վիճակում ձեռք բերված այդ ադրբեջանական ինքնաթիռը ցուցադրվեց Երեւանում անցկացված ռազմական զորահանդեսում:

«Իրանում խփված ինքնաթիռը միջին հեռահարության մարտավարական անօդաչու սարք է: Այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, այն արձակվել է Ադրբեջանից եւ խփվել իրանական ուժերի կողմից»,-նշել է նա:

Իրանի դեմ Իսրայելի կողմից Ադրբեջանի տարածքը հետախուզական նպատակներով օգտագործելու մասին տեղեկություններ հաճախ են հայտնվում միջազգային մամուլում: Պաշտոնական Բաքուն կտրականապես հերքում է այդ լուրերը:

Հայերեն

Մայիսի 30-ի միջոցառումների անոնս

Տիգրան Ավինյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են «Կյանքի պուրակի»-ի շինարարության ընթացքին

ԳԱԱ պատմության ինստիտուտը զգալի ներդրում ունի հայոց ցեղասպանագիտության ոլորտում. Արմեն Մարուքյանը ներկայացրեց կատարված աշխատանքները

Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակը կբացվի հունիսի 2-ին

Թրամփը ցանկանում է մեկընդմիշտ չեզոքացնել ԻՊ-ին Սիրիայում. ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ

300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի ֆինանսավորումը կավելանա 9.6 մլրդ դրամով

Գազայի հատվածում ՄԱԿ-ի պահեստ պաղեստինցիների ներխուժման հետևանքով 4 մարդ է զոհվել

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը Աստանայում մասնակցել է «Եվրասիա. զարգացման հնարավորությունների բացահայտում և համաշխարհային միտումների ընդունում» խորագրով պանելային քննարկմանը

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալին