Երևան

Տիգրան Ավինյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են «Կյանքի պուրակի»-ի շինարարության ընթացքին

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են «Կյանքի պուրակի»-ի շինարարության ընթացքին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են Երևանի Բուսաբանական այգի և ծանոթացել Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» -ի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետի «Ֆեյսբուք»-յան գրառումից ու հրապարակած լուսանկարներից; 

«Երևանի Բուսաբանական այգու շուրջ 50 հա տարածքում շարունակվում են Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» -ի կառուցման աշխատանքները:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ ծանոթացել ենք շինարարական աշխատանքների ընթացքին»,- գրել է քաղաքապետը; 

Պուրակը կունենա արհեստական լճակ,  կվերանորոգվեն կասկադային աստիճանահարթակները, կկառուցվի ճեմուղի ու հեծանվուղի:

Անցկացվում է ոռոգման նոր համակարգ, կառուցվում է պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ապահովել ոչ միայն «Կյանքի պուրակ»-ի, այլև ամբողջ այգու բուսականության խնամքը:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում