Իրավունք

Գորիսում մահվան ելքով վրաերթ է արձանագրվել

1 րոպեի ընթերցում

Գորիսում մահվան ելքով վրաերթ է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԳԱԶ-2417» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիսի Անկախության փողոցի թիվ 95 տան մոտ օգոստոսի 22-ին` ժամը 20.00-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 1955թ. ծնված Սերոբ Միրաքյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 21.50-ին, գիտակցության չգալով, մահացել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վարորդը ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում