Իրավունք

Աշտարակ-Ապարան ճանապարհին 3 մեքենաներ են բախվել

1 րոպեի ընթերցում

Աշտարակ-Ապարան ճանապարհին 3 մեքենաներ են բախվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունում օգոստոսի 22-ին` ժամը 17.00-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Կորսա», «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նույն օրը` ժամը 19.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետևանքով բուժօգնության է դիմել 22-ամյա քաղաքացուհի: Կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում