Իտալական վերլուծականն անդրադարձել է Կարեն Պետրոսյանի ողբերգական մահին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Osservatorio Balcani e Caucaso վերլուծականը իր կայքում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից գերի վերցված Կարեն Պետրոսյանի ողբերգական մահին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իտալական պարբերականն ներկայացնում է Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակչի գերի ընկնելու և անհասկանալի պայմաններում մահանալու պատմությունը:

Պարբերականը գրում է, որ մինչ Չինարիի մեկ այլ բնակիչ հայտնել է, որ Կարենը մոլորվել էր փայտ հավաքելու ընթացքում, Բաքվի իշխանությունները պնդում էին, որ վերջինս դիվերսանտ է և լրտես: Ընդ որում, հայկական կողմի տեսակետն էր պաշտպանում նաև Ֆարիդա Թագիևան, ով առաջինն էր հանդիպել Կարենին վերջինիս կողմից Ադրբեջանի հետ սահմանը հատելուց հետո: Թագիևան և ադրբեջանական գյուղի մյուս բնակիչները հետագայում հայտնել էին, որ հայկական կողմից եկած մարդն անզեն էր և քաղաքացիական հագուստով: Որպես ասվածի ապացույց է ծառայում գյուղացիների արած սիրողական տեսաձայնագրությունը:

Այդուհանդերձ, ադրբեջանական իշխանությունները Կարենին բռնելուց քիչ հետո նրան հանրությանն են ներկայացնում զինվորական հագուստով` պնդելով, թե Կարենը հայկական կողմից ուղարկված դիվերսանտ է: Հաջորդ առավոտ Բաքուն հայտարարում է, որ «հայկական դիվերսանտը» մահացել է «սրտի անբավարարության հետևանքով»:

Իտալական պարբերականն ահազանգում է, որ ողջ ընթացքում պաշտոնական Բաքուն բանեցրել է ռազմատենչ հռետորաբանություն, անգամ Նախագահ Իլհամ Ալիևի «Թվիթեր»-ի միկրոբլոգը լցվում է սպառնալիքներով, մեղադրանքներով և ռազմատենչ հայտարարություններով ընդդեմ «հայ բարբարոսների և վանդալների»: Հաջորդ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում «պատրաստ է ոչնչացնել մայրաքաղաք Երևանը»:

Իտալական պարբերականը գրում է, որ հետագա օրերին Ադրբեջանում սկսվում է ձերբակալությունների և ճնշումների ալիք, որն ուղեկցվում է ադրբեջանցի ակտիվիստների և իրավապաշտպանների ձերբակալություններով: Osservatorio Balcani e Caucaso-ն նշում է, որ հայ-ադրբեջանական լարվածությունը թուլացավ միայն Սոչիում երկու երկրների նախագահների հանդիպումներից հետո: Պարբերականը եզրափակում է, որ թեպետ այդ օրվանից սկսած վերադարձ կատարվեց դեպի սահմանի հարաբերական անդորրություն, այդուհանդերձ հրադադարի պարբերական խախտումներ շարունակում են գրանցվել: Osservatorio Balcani e Caucaso-ի գնահատմամբ, կատարվածի միակ դրական երևույթն այն էր, որ թե հայկական, թե ադրբեջանական կողմի քաղաքացիական հասարակությունը հակամարտության ամենաթեժ օրերին հանդես եկավ խաղաղության կոչերով:

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ