Ամերիկահայ ռոք երգիչ, երգահան Սերժ Թանկյանը տոնում է ծննդյան տարեդարձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը օգոստոսի 21-ին տոնում է իր ծննդյան տարեդարձը: Թանկյանն այսօր դարձավ 47 տարեկան: «Ամեն տեսակի երաժշտությունն ինձ ոգեշնչում է: Նպատակը և զգայական տարրերը՝ ահա թե ինչի վրա եմ ուշադրություն դարձնում և ոչ այնքան երաժշտության ժանրին»,- «Արմենպրես»–ին նախորդ տարի տված բացառիկ հարցազրույցում նշել էր Սերժ Թանկյանը:

Աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստն ու մեծ հայրենասերը Հայոց ցեղասպանության ճանաչման համար մշտապես մեծ ջանքեր է ներդնում: Այն փաստը, որ երգիչը մեծ հայրենասեր է, կասկած չի հարուցում: Հայաստանում նրան շատ են սիրում ու գնահատում: «Ես էլ իմ հայրենակիցներին եմ շատ սիրում: Մեր ճանապարհը խրթին է, բայց արդարությամբ պիտի հաղթահարենք մեր բոլոր դժվարությունները»,- մեզ հետ զրույցում նշել էր Թանկյանը:

Երգահան, երգիչ Սերժ Թանկյանը ծնվել է 1967թ. օգոստոսի 21-ին, Բեյրութում:

8 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ: Սովորել է Լոս Անջելեսի Ռոզ և Ալեքս Փիլիպոսի հայկական դպրոցում: Հետագայում ուսումը շարունակել է մարքեթինգի բնագավառում: 1994թ. հանդիպել է Դարոն Մալաքյանիհետ, որի հետ էլ որոշել է նոր ռոք խումբ ստեղծել: Հիմնել է սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է «Սերժիքլ սթրայք»: Հանդես է եկել անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով: Մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի ԱՄՆ-ը և Թուրքիան ճանաչեն և ընդունեն Հայոց Ցեղասպանությունը: Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ 2011թ. արժանացել է ՀՀ վարչապետի ոսկե մեդալին` Հայոց Ցեղասպանության ճանաչման պայքարի համար:

Հայերեն

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո