Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարքը և Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարքը և Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայ առաքելական եկեղեցու 132-րդ կաթողիկոսն է 1999թվականից: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը (ավազանի անունով` Կտրիճ Ներսիսյան) ծնվել է 1951թ. Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:

Նախնական կրթությունն ստացել էՈսկեհատգյուղում։1965թ. ընդունվել էՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածնիԳևորգյան Հոգևոր Ճեմարան։1970թ. դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել էսարկավագ։1971թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելովՀոգևոր ճեմարանը՝ նշանակվել է տեսչի օգնական՝ միաժամանակ ճեմարանում դասավանդելով«Նոր Կտակարան»։

1972թ., ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Գարեգին աբեղա։1972թ. ուսումը շարունակել է Վիեննայի համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետում։1975թ. նշանակվել էԳերմանիայիհայ համայնքի հոգևոր հովիվ ու շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում։1979թ. ուսանել է Զագորսկիում՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հոգևոր Ակադեմիայի ասպիրանտուրայում։

1980թ. նշանակվել էԱրարատյան Հայրապետական թեմիԱռաջնորդական փոխանորդի օգնական,1983թ. ապրիլին՝ Առաջնորդական Փոխանորդ։ Նույն տարվա հոկտեմբեր ամսին ձեռնադրվել էեպիսկոպոս, իսկ1992թ. ստացել արքության պատիվ և տիտղոս։

1989թ. Արարատյան Հայրապետական Թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել էՍևանի Վազգենյան Դպրանոցը։

1992թ. նրա ջանքերի շնորհիվ մայրաքաղաքում գտնվող նախկին պիոներ-պալատներից երեքը վերակազմավորվել են իբրև Հայորդյաց տներ, որտեղ հազարավոր երեխաներ ստանում են հոգևոր ու գեղագիտական կրթություն։

1990թ. Արարատյան Հայրապետական Թեմում հիմնել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում է Եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը՝ թվով 56 հանրակրթական դպրոցներում։

1990թ. Նորին Սրբությունը Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է։

1995թ. կաթողիկոսական ընտրության ժամանակ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հավանական թեկնածուներից մեկն էր։ Ընտրության երրորդ փուլում նա հանեց իր թեկնածությունը՝ հօգուտ Մեծի Տանն ԿիլիկիոԳարեգին ԱԿաթողիկոսի։

1998թ.Գարեգին ԱԿաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական Ընդհանուր փոխանորդ։

1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-Եկեղեցական սրբագումար ժողովում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց՝ նոյեմբերի 4-ին ստանալով Կաթողիկոսական ձեռնադրություն և օծում։

Վեհափառ ՀայրապետըԳևորգյան Հոգևոր Ճեմարանիուսուցչապետն է։ Ներկայումս Նորին Սրբությունը ճեմարանում դասավանդում է «Քարոզխոսություն» առարկան։

Գարեգին Բ Հայրապետի գահակալությունից հետո նորոգվել և կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ։ Եկեղեցաշինական հսկայածավալ աշխատանքներն առ այսօր արդյունավետորեն շարունակվում են ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: Ուստի պատահական չեն մի առիթով Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ասված այս խոսքերը. «Ազգի և Աստծո կամոք մենք մեր անձը խոնարհեցրինք` հայրապետական ծանր լուծը մեր ուսերին վերցնելու: Այդ քայլը կատարելիս ամենևին մեր անձի նկատմամբ ունեցած վստահությունը չէր, որ առաջնորդեց մեզ նման հանձնառության, այլ առավել այն սերը, այն հավատը, որ ունեն մեր ժողովրդի զավակունք հանդեպ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին ու Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, հանդեպ մեր հայրերի սրբազան հավատքը և նրանց հոգևոր ժառանգությունը»:

Գահակալության առաջին իսկ տարում Վեհափառ Հայրապետը հիմանդրել է Գարեգին Ա-ի անվան Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը, որի հարուստ գրադարանը մեծապես նպաստում է Մայր Աթոռի միաբանների գիտական և աստվածաբանական մտքի զորացմանը։ Կենտրոնում աշխատելու և գրականության հարուստ հավաքածուից օգտվելու հնարավորություն է ընձեռվել նաև հայ և օրտարազգի մտավորականությանը։ Գարեգին Բ Հայրապետի գահակալության օրոք Գյումրիի ընծայարանը, Սևանի Վազգենյան դպրանոցը և Գևորգյան հոգևոր ճեմարանը մեծ առաջընթաց են ապրել:

Հոգևոր-կրթական հաստատությունների հետ սերտ աղերս ունեն Հայորդյաց տները։ Հմուտ ուսուցիչների և մանկավարժների ջանքերով առավել զարգանում են Հայորդյաց տներ հաճախող երեխաների ու պատանիների ստեղծագործական ունակությունները, միաժամանակ նրանք ստանում են նաև քրիստոնեական դաստիարակություն:

«Արմենպրես»-ի խմբագրակազմը ջերմագին շնորհավորում է Վեհափառ Հայրապետին ծննդյան տարեդարձի առիթով: Նորին Սրբությանը մաղթում ենք քաջառողջություն և հոգևոր անխախտ եռանդ:

Հայերեն Русский