Հալեպի հայ կաթոլիկների հոգևոր հայրը Հռոմի պապին պատմել է Սիրիայի հայկական համայնքի խնդիրների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայ կաթոլիկների արքեպիսկոպոս Բութրոս Մարայաթին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից իրականացվող վերջին շրջանի գործողությունների առնչությամբ իր մտահոգություններն է փոխանցել Հռոմի Ֆարնցիսկոս պապին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մարայաթին ասել է իտալական La Stampa պարբերականի հետ զրույցում:

Արքեպիսկոպոսը մտավախություն է հայտնել, որ Իրաքի եզդիներից և քրիստոնյաներից հետո իսլամիստների հաջորդ թիրախը լինելու են հայերը: Մարայաթին նշել է, որ ավելի քան 500 տարի Հալեպում բնակվող հայերն այժմ բարդ դրության մեջ են հայտնվել: Նա ընդգծել է, որ Հալեպի հայերի մի մասն էլ 1915 թվականի Հայոց ցեղասպանության արդյունքում այստեղ է եկել Կիլիկիայից: Հիշեցնելով, որ նախքան Սիրիայի ներսում ընթացող պատերազմը երկրում բնակվում էր շուրջ 100 հազար հայ` արքեպիսկոպոսը Հռոմի պապին ցավով հայտնել է, որ պատերազմի հետևանքով հայերի կեսը հեռացել է Սիրիայից: Նա նշել է, որ երկիրը գլխավորապես լքել են հարուստները կամ այլ երկրի քաղաքացիություն ունեցող հայերը, իսկ Սիրիայում մնացածները, որպես կանոն, տնտեսապես վատ դրության մեջ են և աղքատ:

Հալեպի կաթոլիկ հայերի արքեպիսկոպոսը Ֆրանցիսկոս պապին հայտնել է, որ Սիրիայում մնացած հայերը բավականին վատ վիճակում են գտնվում: Թեպետ կաթոլիկ եկեղեցուն առընթեր միջազգային կազմակերպությունները և «Կարմիր խաչ»-ը զգալի օգնություն են տրամադրում, այդուհանդերձ շատ եկեղեցիներ և կրոնական համայնքին պատկանող շինություններ լրջորեն վնասվել են պատերազմից:

«Արդեն չգիտենք, թե որտեղ մնանք: Այստեղ մեծ դրամա կա: Թուրքիայից այստեղ գաղթածներն այժմ վախենում են կրկին Թուրքիա վերադառնալու մտքից: Այս պատճառով էլ Հալեպի փրկության համար հանդիպեցի Հռոմի պապին և նրանից օգնություն խնդրեցի: Չգիտենք, թե ինչ անենք: Հռոմի պապին ասացի, որ մեզ օգնություն չուղարկի, այլ խոսի գերտերությունների հետ զինադադարի կնքման համար»,- իտալական La Stampa պարբերականին ասել է Բութրոս Մարայաթին:

Նա հայտնել է, որ Հռոմի պապն իրեն տեղեկացրել է ողջ Մերձավոր Արևելքի վերաբերյալ նման մտահոգություններ ունենալու մասին: Ֆրանցիսկոս պապը խոստացել է Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ ուժերի հետ խոսել մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ:

Հայերեն English Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել