Սփյուռք

Տիգրան Մկրտչյանն ու Միրա Միրոյաննին պայմանավորվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության շուրջ համատեղ ծրագրերի իրագործման աշխատանքերը շարունակելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Տիգրան Մկրտչյանն ու Միրա Միրոյաննին պայմանավորվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության շուրջ համատեղ ծրագրերի  իրագործման աշխատանքերը շարունակելու վերաբերյալ

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ Հունական սփյուռքի և հանրային դիվանագիտության հարցերով գլխավոր քարտուղար Միրա Միրոյաննիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Միրա Միրոյիաննին ջերմ հիշողություններով է կիսվել Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում սեպտեմբերին Երևան կատարած իր այցի մասին: 

Կողմերը կարծիքներ են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

Քննարկվել են նաև մշակույթի և կրթության ոլորտում համագործակցության նոր ուղիները։

Անդրադարձ է կատարվել հունական և հայկական համալսարանների և գիտական հաստատությունների միջև ակադեմիական կապերը զարգացնելու, Հունաստանում հայերենի, իսկ Հայաստանում` հունարենի խթանմանն ուղղված նախաձեռնություններին:

Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է վերոնշյալ հարցերի ուղղությամբ իրականացված քայլերը, մասնավորապես ընդգծելով դեսպանության աջակցությամբ Երևանի պետական ​​համալսարանում հունագիտության գիտաուսումնական կենտրոնի վերաբացման և Հունաստանի՝ Թրակիայի Դիմոկրիտի ​​համալսարանում հայագիտության կենտրոն հիմնելու նախաձեռնությունները:

Կողմերը պայմանավորվել են երկկողմ և եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության շուրջ համատեղ ծրագրերի մշակման և իրագործման աշխատանքերը շարունակելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում