Օհանավան-Կարբի ճանապարհին «Օպել-Վեկտրա»-ն վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օհանավան-Կարբի ճանապարհին օգոստոսի 18-ին` ժամը 21.30-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: