ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստավրոպոլում վթարի է ենթարկվել Երևան-Մոսկվա երթուղու ավտուբուսը, որի հետևանքով վնասվածք է ստացել 17 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, պատահարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանականով 17:05-ին, Բուդյոնովսկի շրջանում:
«MercedesSprinter մակնիշիվտոբուսի վարորդի խոսքերով, ընթացքի ժամանակ պայթել է հետևի անվադողը: Վարորդը կորցրել է կառավարումը, և ավտոբուսը շրջվել է»,-նշել են Պետավտոտեսչության երկրամասի վարչությունում: Գերատեսչությունում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Սվետլոգրադ-Բլագոդարնի-Բուդյոնովսկ ճանապարհի եւ Կոչուբեյ-Զելենոկումսկ-Միներալնիե Վոդի մայրուղու 10-րդ կմ-ի միջեւ:
Հայկական համարանիշներով ավտոբուսը մասնավոր ուղերթ է իրականացնելիս եղել: Ավոտբուսում են գտնվել 20 ուղևորներ և 2 վարորդներ: Բուժօգնության համար Բուդյոնովսկի շրջանային հիվանդանոց է դիմել 17 մարդ: Ուղևորները հիմնականում ստացել են թեթև մարմնական վնասվածքներ: «Ավտոբուսն անվտանգության ամրագոտիներ չի ունեցել, ինչը, հնարավոր է կնվազեցներ տուժածների թիվը»,- նշվել են գերատեսչությունում:
Դեպքի վայրում աշխատում են Պետավտոտեսչության աշխատակիցներ ու քննչական խմբեր: