Քաղաքականություն

Ջոն Հեֆերնը Սոչիի հանդիպման հիմնական արդյունքը կրակոցների նվազումն է համարում

1 րոպեի ընթերցում

Ջոն Հեֆերնը Սոչիի հանդիպման հիմնական արդյունքը կրակոցների նվազումն է համարում

ԲԵՐԴ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիի հանդիպման հիմնական արդյունքը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսան Ջոն Հեֆերնը համարում է կրակոցների նվազումը: Դեսպանն այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Բերդում կայացած մեղրի եւ հատապտուղների փառատոնի ընթացքում: «Մենք կփորձենք գտնել խաղաղ ճանապարհ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար, իսկ Սոչիում կայացած հանդիպումը ողջունում ենք ու սատարում բանակցությունների շարունակման ցանկացած նախաձեռնության»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց դեսպանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական գրության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի դեպքին, դեսպան Հեֆերը վկայակոչեց ԱՄՆ Պետդեպի՝ օգոստոսի 16-ի հայտարարությունը՝ նշելով, որ այն, ինչ տեղի է ունեցել, շատ լուրջ ու մտահոգիչ է: «Սա է պատճառը, որ մենք ուղիներ ենք փնտրում, որ նման սարսափելի դեպքեր չլինեն»,-ասաց Ջոն Հեֆերնը, ով ներկայացնում է մի պետություն, որը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահում է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ:

Դեսպանը մասնակցել է Բերդում անցկացվող մեղրի եւ հատապտուղների փառատոնին, շրջել տաղավարներով, գնել մեղր, թեյեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում