Քաղաքականություն

Բասկ խորհրդարանականները կոչ են անում դատապարտել ադրբեջանական ագրեսիան

2 րոպեի ընթերցում

Բասկ խորհրդարանականները կոչ են անում դատապարտել ադրբեջանական ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական կողմի ռազմական ագրեսիան, խաղաղ բնակչության և նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենայի վրա կրակելու դեպքերը պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից: Այս մասին ասված է Իսպանիայի Սենատի բասկ պատգամավոր Այարտզա Ազուրտզայի և Կոնգրեսի անդամ Խոն Ինարիտուի կողմից «Արմենպրես»-ին տրամադրված համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանի վերջին գործողությունները միջազգային իրավունքի խախտումներ են և հակասում են հրադադարի ռեժիմի պահպանման Մինսկի խմբի պահանջներին: «Այս տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հաջողվել է՝ ստեղծել խաղաղ և ժողովրդավարական հասարակություն: Նրանք արժանի են անկախության և ազատության: Միջազգային հանրությունը պետք է լինի նրանց կողքին և կանգնեցնի Ադրբեջանի պատերազմական նկրտումները: Ադրբեջանի շարունակող ագրեսիան վտանգի տակ է դնում հրադադարի պայմանագիրը, որը ստորագրվել է 20 տարի առաջ: Մենք պահանջում ենք Եվրամիությունից և անդամ երկրների կառավարություններից դատապարտել ադրբեջանական կողմի հարձակումները, որոնք վտանգի տակ են դնում այն կենսական աշխատանքը, որ կատարել է Մինսկի խումբը և ստիպել Ադրբեջանին դադարեցնել բռնությունները»,- ասված է բասկ պատգամավորների հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում