Քաղաքականություն

ԿԽՄԿ-ն աշխատում է Կարեն Պետրոսյանի դիակի փոխանակման կամ վերադարձի ուղղությամբ. Սեյրան Օհանյան

2 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ-ն աշխատում է Կարեն Պետրոսյանի դիակի փոխանակման կամ վերադարձի ուղղությամբ. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատանք է տանում ադրբեջանական գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն կատարած այցի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում է այդ ուղղությամբ: Արդյունքներ կլինեն` կլինի կամ փոխանակում, կամ վերադարձ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 7-ին Թովուզի Աղբուլաղ գյուղում գերի ընկած Տավուշի շրջանի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծակի անհայտ պատճառով մահացել է»: Ըստ հաղորդագրության` նախնական տվյալներով` Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Փորձագիտական շրջանակները վկայում են, որ Կարեն Պետրոսյանին սպանել են գերության մեջ, իսկ ՀՀ ԱԳ նախարարությա մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն«Արմենպրես»-ին տեղեկացրեց, ՀՀ քաղաքացու գերեվարման, նրա հրապարակային նվաստացման և սպանության մասին ապացույցները և համապատասխան գնահատականները պատշաճ կերպով ներկայացվում են միջազգային կազմակերպություններին և գործընկեր երկրներին:

Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում