Իլհամ Ալիևի գործողությունները արժանի են դատապարտման. Washington Post

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբ բռնապետը, ով անհանդուրժող է այլախոհների նկատմամբ, սկսում է իր շուրջը նկատել լրտեսների և դավաճանների, նշանակում է, որ եկել է ժամանակը զգուշանալու: Ներկայում նման իրավիճակ է Կենտրոնական Ասիայում գտնվող նախկին միութենական հանրապետությունում` Ադրբեջանում, որը թեև հարուստ է նավթով, սակայն աղքատ է ազատությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրված է Washington Post պարբերականի հրապարակած հոդվածում:

Պարբերականը գրում է, որ Իլհամ Ալիևի վարչակարգը բանտարկել է երկրի ամենաարդար մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն` պատմաբան Արիֆ Յունուսին, ովքեր մեղադրվում են դավաճանության, խարդախության, հարկերը չվճարելու, անօրինական գործունեություն ծավալելու մեջ: Washington Post-ը գրում է, որ Յունուսը, ով Բաքվում հիմնված Խաղաղության և ժողովդավարության ինստիտուտի տնօրենն է, զգալի ջանքեր է գործադրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանում առկա թշնամական տրամադրությունները հաղթահարելու համար: Այս նպատակով նա կազմակերպել է ադրբեջանցի և հայ մտավորականների փոխանակման և վստահության սերմանման ծրագրեր, ինչի համար էլ հետագայում նրան մեղադրանք է ներկայացվել լրտեսության վերաբերյալ: Քաղաքական հայացքների համար ձերբակալված տասնյակ մտավորականներից մեկն էլ Ռասուլ Ջաֆարովն է:

«Պարոն Ալիևը կարծում է, թե խելացի է վարվում` լռեցնելով իր քննադատներին այն ժամանակ, երբ Ուկրաինան իր վրա է բևեռել աշխարհի ուշադրությունը: Սակայն շատ բան է փոխվել խորհրդային ժամանակներից: Այլևս անհնար է ծածկել նման ոչ քաղաքակիրթ պահվածքը: Ձերբակալությունները հսկայական բողոքի ալիք են առաջացրել իրավապաշտպան և ոչ կառավարական կազմակերպությունների շրջանում»,-գրում է Washington Post-ը: Պարբերականն անհասկանալի է համարում, թե ինչպես մի պետություն, որն ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահի լիազորությունները, կարող է նման բռնություններ գործել: «Ալիևը ձգտում է հարգանքի արտասահմանում, սակայն նրա գործողություններն արժանի են դատապարտման: Լեյլա և Արիֆ Յունուսները պետք է անմիջապես ազատ արձակվեն: Եթե ոչ, ապա Եվրոպայի խորհուրդը պետք է հարց տա ինքն իրեն, թե որքան կարող է նախարարների հանձնաժողովի նախագահությունում հանդուրժել մի երկրի, որը հարգանք չունի անգամ մարդու տարրական իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ»,-եզրափակել է պարբերականը:

Հայերեն English Русский

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ