Իրավունք

Ավտոտնակում բենզինով լցված տարայի պայթյունից Ապարանում երկու մարդ է տուժել

1 րոպեի ընթերցում

Ավտոտնակում բենզինով լցված տարայի պայթյունից Ապարանում երկու մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում օգոստոսի 12-ին` ժամը 18.45-ին, հաղորդում է ստացվել, որ այրվածքներով և վերքերով իրենց մոտ են տեղափոխվել 1958թ. ծնված Դերենիկ Բ.-ն և 1966թ. ծնված Գրիգոր Մ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք վնասվածքները ստացել են նույն օրը` ժամը 18.00-ի սահմաններում, Դերենիկ Բ.-ի ավտոտնակում բենզինով լցված տարայի պայթյունի հետևանքով: Կատարվում է հետաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում