Թաթուլ Կրպեյանի քույրն ու եղբայրը մի քանի օր դիրքերում քաջալերել են զինվորներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միացյալ Հայաստան» ծրագրով օգոստոսի 2-8-ն Արցախում էին ԵՊՀ «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը և նրա թիմը` վարդանանքցիները: Թարմ տեղեկություններով օգոստոսի 13-ին հրավիրված ասուլիսում լրագրողների հետ կիսվեցին Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոսԹաթուլ Կրպեյանի քույրը եւ եղբայրը`Ռուզաննա եւ Մանվել Կրպեյանները ԵՊՀ «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը: Նրանք մեկնել էին Արցախ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, և միակ նպատակն էր ականատես լինել զինվորի առօրյային, ապրել մի քանի օր նրա կյանքով: «Մենք ձեր հույսով ենք, մեր հայ զինվորներ…». ահա այս տողերով էլ սկսվեց հանդիպումը զինվորների հետ: «Հակառակ քաղաքում տիրող թոհուբոհին սահմանում զինվորները հանգիստ էին և վստահ իրենց գործողություններում: Մենք ջոկատներ էինք կազմել և քաջալերում էինք զինվորներին, որ զգան իրենց թիկունքում կանգնած ուժը, և եթե ադրբեջանցին 1 գնդակ է արձակում, ապա մենք պատրաստ ենք տասը պատասխանել: Հայոց բանակում որդի ունեցող մայրերը միայն հպարտություն պետք է զգան և հասկանան, որ հայ մարտիկի ոգին ոչ ոք չի կարող տապալել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ռուզաննա Կրպեյանը:

Նրանք ողջ ընթացքում Վանք գյուղում են անցկացրել, որտեղ, Ռուզաննա Կրպեյանի խոսքով, բնակիչները անսահման հավատով էին լցված զինվորի հանդեպ, և անգամ չէին բողոքում իրենց բնակավայրից, որտեղ օրը սկսվում և ավարտվում է կրակոցներով:

«Ինձ մի մեկուսացրեք` անվանելով հերոսի եղբայր, նա բոլորիս եղբայրն է:Մենք ընկճվելու իրավունք չունենք, քանի որ բազում նպատակներ կան: Ամեն զինվոր պետք է հասնի իր ընտանիքին, իր նպատակին, և քանի դեռ կա նպատակ, զինվորը իրավունք չունի թուլանալու: Ցավալին միայն այն է, որ մենք մեղադրում ենք նախագահին, պաշտպանության նախարարին` վերջին դեպքերի համար, բայց մեզնից ամեն մեկը որպես հայ քրիստոնյա չի կատարում իր առջև դրված պարտականությունները: Մենք հզոր և հաղթանակած ենք, եթե միասին ենք»,- հավելեց Մանվել Կրպեյանը:

Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16 հազար 500 կրակոց: Ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը նաեւ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում: Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ: Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:

Հայերեն

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է

Երևանում ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, գումար պահանջելու կասկածանքով 17 անձ է տեղափոխվել ոստիկանություն

ԲՏԱ փոխնախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության նորաստեղծ առաքելության պատվիրակությանը

Բնակարանային աջակցություն՝ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջիկա օրերին ծանր հարվածներ կհասցնի Իրանին

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը Սյունիքում հաշվառված զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել․կան ձերբակալվածներ

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և նրանց հարող անձանց կողմից կատարված հանցանքների վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը

Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար