Իրավունք

Ոստիկանները թմրամիջոց պահելու կասկածանքով Խաղաղ Դոնի փողոցից բերման են ենթարկել 2 տղամարդու

1 րոպեի ընթերցում

Ոստիկանները թմրամիջոց պահելու կասկածանքով Խաղաղ Դոնի փողոցից բերման են ենթարկել 2 տղամարդու

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի բակից, թմրամիջոցներ պահելու կասկածանքով, օգոստոսի 11-ին` ժամը 14.15-ին, բերման են ենթարկել 1974թ. ծնված Գևորգ Բ.-ին և 1971թ. ծնված Սամվել Թ.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Գևորգ Բ.-ի խուզարկությամբ` գոտկատեղից հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ մեկանգամյա օգտագործման ներարկիչ` 7մլ դեղնավուն յուրահատուկ հոտով հեղուկով: Ըստ Գևորգ Բ.-ի հայտարարության, հայտնաբերվածը «Սոլպադեին» դեղահաբերի հիմքով տնայնագործական եղանակով պատրաստված թմրամիջոց է: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում