Իրավունք

«Կանեփ-կակաչ-2014» կանխարգելիչ միջոցառման շրջանակում առգրավվել է ապօրինի աճեցված 1 տոննա 554.6 կգ կանեփի բույս

1 րոպեի ընթերցում

«Կանեփ-կակաչ-2014» կանխարգելիչ միջոցառման շրջանակում առգրավվել է ապօրինի աճեցված 1 տոննա 554.6 կգ կանեփի բույս

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 13-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 29 տոննա 640 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 26 կգ կակաչի կանաչ զանգված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 32 դեպք: Տնամերձ 164 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 1 տոննա 554.6 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ:

Հարուցվել է 4 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի հատկանիշներով, այն է` մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում