Իրավունք

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «ՎԱԶ-2121»-ի և «Մերսեդես Բենց»-ի բախումից 4 մարդ է տուժել

1 րոպեի ընթերցում

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «ՎԱԶ-2121»-ի և «Մերսեդես Բենց»-ի բախումից 4 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 10-րդ կմ-ին օգոստոսի 11-ին` ժամը 10.10-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես Բենց Վ 230» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2121»-ի վարորդը, ուղևորը, «Մերսեդես Բենց Վ 230»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում