Հասարակական

Բելառուսի քաղաքացին օդապարիկով վայրէջք է կատարել Սևանի բուսաբանական այգու մոտ և վնասվածքներ ստացել

1 րոպեի ընթերցում

Բելառուսի քաղաքացին օդապարիկով վայրէջք է կատարել Սևանի բուսաբանական այգու մոտ և վնասվածքներ ստացել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 11-ին` ժամը 19.15-ին, ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացին օդապարիկով ընկել է Սևան քաղաքի բուսաբանական այգու մոտակայքում գտնվող լեռան վրա և վնասել ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Բելառուսի հանրապետության քաղաքացի Դենիս Տուղտովը (ծնված 1991թ.) օդապարիկով անհաջող վայրէջք է կատարել Սևան քաղաքի բուսաբանական այգու մոտ գտնվող սարալանջին և վնասել է մեջքի հատվածը:

Հրշեջ-փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, այնուհետև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում