Իրավունք

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին բախվել են «Վազ-2121» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ

1 րոպեի ընթերցում

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին բախվել են «Վազ-2121» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 11-ին` ժամը 10.08-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի հատվածի Վահագնաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի (152-րդ կմ,) ավտոճանապարհին «Վազ-2121 Նիվա» մակնիշի 34TS189 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի 31UU463 պետհամարանիշով ավտոմեքենային:Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում