Տավուշի սահմանամերձ գյուղերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում օգոստոսի 8-ի գիշերը եւ 9-ի առավոտյան կրկին կրակոցներ են հնչել, սակայն ավելի թույլ ինտենսիվությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը տեղեկացրեց, որ գիշերը համեմատաբար խաղաղ է եղել: «Ճիշտ է, կրակոցներ հնչում էին, բայց նախորդ օրերի համեմատ ավելի քիչ»,- ասաց նա: Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը ևս տեղեկացրեց, որ գյուղի ուղղությամբ եղել են կրակոցներ, սակայն համեմատաբար ավելի թույլ:

«Արմենպրես»-ը զրուցեց նաև ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում: Օգոստոսի 8-9-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 86 կրակոց: Հայկական կողմից տուժածներ չկան:

Ավելի վաղ` օգոստոսի 8-ի երեկոյան, ադրբեջանական կողմի կրակոցներից Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի ճանապարհին մեքենա էր այրվել, վարորդը կարողացել է դուրս պրծնել և փրկվել:

Այսօր էլ ադրբեջանական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե հայկական կողմի կրակոցից 16-ամյա դպրոցական է վիրավորվել. կրկին առանց ապացույցների: Նման տեղեկատվություն տարածվել էր նաև օրեր առաջ, սակայն ադրբեջանական կողմն այդպես էլ չապացուցեց դեպքի ճշմարտացիությունը:

Հայերեն

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, Բանգկոկում տուժել է շուրջ 700 հազար բնակիչ

ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում

«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու ներնետված փաթեթում հայտնաբերվել է չորս բջջային հեռախոս

Կիևին և Դնիպրոյին հասցված հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը