Վլադիմիր Պուտինը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը Սոչիում ներկա կլինեն մարտեր առանց կանոնների մրցաշարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 9-ին Սոչիում տեղի է ունենալու մարտեր առանց կանոնների ավանդական մրցաշարը: Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, սպասվում է, որ մրցաշարի պատվավոր հյուրերը կլինեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը: Մրցաշարի գլխավոր մենամարտում կմրցեն 26-ամյա ռուսաստանցի Վյաչեսլավ Վասիլեւսկին ու 33-ամյա բրազիլացի Մայկել Ֆալկանոն: Բացի գլխավոր մենամարտից կկայանան եւ 10 մենամարտեր, որտեղ Ռուսաստանի հավաքականը կմրցի Եվրոպայի, Ասիայի ու Ամերիկայի լավագույն մարզիկների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 8-ին Հայաստանի նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ` Սոչի, որտեղ օգոստոսի 9-ին հանդիպելու է ՌԴ իր գործընկերոջը` Վլադիմիր Պուտինին: Հայտնի է, որ նույն օրը Պուտինը հանդիպելու է նաև Իլհամ Ալիևին:

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: Համոզված լինելով, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը:

Հայերեն Русский

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով