Քաղաքականություն

ԼՂ գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք Սեյրան Օհանյանն ամենեւին չի տեսնում

2 րոպեի ընթերցում

ԼՂ գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք Սեյրան Օհանյանն ամենեւին չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ` Հարավային Կովկասի տարածաշրջանը երկրագնդի վրա առկա հակամարտության բոլոր գոտիներից միակ վայրն է, որտեղ առանց երորրդ ուժի կարելի է հաստատել հավասարակշռություն եւ որակական ու մարտական պատրաստվածությամբ պահպանել հարաբերական զինադադարի պայմանը: Նախարարը սահմանին իրավիճակը գնահատում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն», սակայն այդ պայմաններում էլ հայկական զինված ուժերը կարողանում են պահպանել հարաբերական խաղաղությունը: «Մեր առջեւ դրված խնդիրները կարող ենք ինքնուրույն լուծել եւ խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք ամենեւին չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սեյրան Օհանյանը:

ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարի կարծիքով, տարածաշրջանը լի է ռազմաքաղաքական, տարբեր երկրների տնտեսական, էներգետիկ եւ քաղաքական շահերով, եւ դրանով են պայմանավորված բախումները: «Սակայն իրավիճակն այնպիսին չէ, որ տարածաշրջանային ուժային կենտրոնները լուրջ լարվածություն ստեղծեն: Միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հայկական կողմի հանդիպումներն ուղղված են, որ առկա լարվածությունը չվերածվի լայնամասշտաբ պատերազմի: Վերջին շրջանի մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը ցածր է: Սակայն եթե սկսվեցին ռազմական լուրջ գործողություններ, պետք է պատվով եւ պատասխանատու կերպով կատարենք մեր առջեւ դրված պարտականությունները»,- ասաց Օհանյանը` հավելելով, որ թե’ Հայաստանը, թե’ Ադրբեջանը պատրաստվում են պատերազմի, քանի որ գերակա է «եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» գաղափարախոսությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում