Ուկրաինայում ներքին տեղահանված անձանց թիվը հասել Է 117 հազարի. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ներքին տեղահանված անձանց թիվը հասել Է 117 հազարի, Ռուսաստան Է փախել 168,7 հազար մարդ: Այս տվյալները հայտնել Է ՄԱԿ-ի՝ Գաղթականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարկադրական տեղահանվածների 87 տոկոսը, այսինքն՝ այն մարդկանց, ովքեր լքել են իրենց տները, բայց չեն կտրել-անցել պետական սահմանը, ծագումով Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերից են: Եթե հունիսի սկզբին երկրի արեւելքից, որտեղ մարտեր են ընթանում կառավարական ուժերի եւ աշխարհազորայինների միջեւ, հարկադրական տեղահանվածների թիվը կազմել Է 2,6 հազար, ապա օգոստոսի 1-ի դրությամբ այն հասել Է մինչեւ 102,6 հազարի:

Ըստ որում ՄԱԿ-ի վարչությունն ասում Է, որ միայն վերջին յոթ օրում երկրի արեւելքում իր տունն Է լքել 6,2 հազար մարդ: ՄԱԿ-ը հաղորդում Է, որ բռնությունից փախչող մարդիկ հանդիպում են ավելի ու ավելի շատ բարդությունների. ենթակառուցվածքը խիստ քայքայված Է, բանկերը չեն աշխատում, խմելու ջուրը մատակարարվում Է ընդհատումներով, շատ տներ մասնակիորեն կամ լրիվ քանդված են մարտական գործողությունների հետեւանքով:

Եվրոպայի երկրներում 2,7 հազար ուկրաինացիներ են դիմել միջազգային պաշտպանություն տրամադրելու խնդրանքով, տեղեկացրել Է ՄԱԿ՝ Գաղթականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել և ուղևորվել Սաուդյան Արաբիա

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Զովունիում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում

ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենն այցելել են Կոտայքի և Լոռիի մի շարք ճանապարհաշինական տեղամասեր