«Ալաշկերտ»-ն սկսում Է հաղթանակով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Ալաշկերտ»-ը, հանդիպման ընթացքում երկու անգամ զիջելով Երեւանի «Արարատ»-ին, ի վերջո կարողացավ 3:2 հաշվով հաղթանակ պոկել Հայաստանի ֆուտբոլի առաջնության մեկնարկային խաղում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»- ը, արդեն 8-րդ րոպեին հաշիվը բացեց արարատցի Քեվին Ռոբինը, 36-րդ րոպեին Արարատ Առաքելյանը վերականգնեց հավասարակշռությունը՝ 1:1:
Երկրորդ խաղակեսում իրավիճակը որոշ չափով կրկնվեց՝ 69-րդ րոպեին արարատցի Ալեքսանդր Ռակիչը նորից առաջ մղեց իր թիմին՝ 1:2, բայց «Ալաշկերտ»-ի հաջորդ իսկ գրոհը նորից պատասխան գոլ ծնեց: 70-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նորայր Գյոզալյանը՝ 2:2:
Եւս 6 րոպե անց Արսեն Բալաբեկյանը խփեց «Ալաշկերտ»-ի երրորդ գոլը` 3:2 հաշվով հաղթանակ բերելով իր թիմին: