Քաղաքականություն

Սահմանային միջադեպերի կապակցությամբ ԵԱՀԿ գործող նախագահն ու ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

2 րոպեի ընթերցում

Սահմանային միջադեպերի կապակցությամբ ԵԱՀԿ գործող նախագահն ու ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) ու Պիեռ Անրին (Ֆրանսիա) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ իրենց մտահոգությունը հայտնել հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լարվածության աճի կապակցությամբ, ինչի հետեւանքով արձանագրվել են բազմաթիվ զոհեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բուրկհալտերն ու համանախագահներն իրենց մտահոգություն են հայտնել Միջազգային կարմիր խաչ կազմակերպության մեքենայի վրա կրակոցների կապակցությամբ եւ կողմերին հիշեցրել ժնեւյան կոնվենցիայի դրույթները:

Համանախագահները կոչով դիմել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, որպեսզի նրանք ձեռնարկեն միջոցառումներ լարվածության նվազման ուղղությամբ եւ հարգեն հրադադարի համաձայնագրի դրույթները:

«Վրեժխնդրությունն ու հետագա բռնությունն ավելի կբարդացնեն այն ձեռքբերումները, որին հասել են կողմերը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,- ընդգծել են համանախագահները:

Նրանք նաեւ կոչ են արել երկու երկրների նախագահներին շուտափույթ վերսկսել խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները: Համանախագահները հիշեցրել են, որ բանակցությունների շարունակումը միակ ելքն է, որպեսզի տարածաշրջանում կրկին հաստատվի խաղաղություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում