Ադրբեջանը փորձում է ինքնամխիթարվել` հայկական կորուստներ հնարելով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցները, սեփական բանակի անկարողությունը ծածկելու եւ հասարակության մեջ ահագնացող դժգոհությունը մեղմելու որեւէ այլ միջոց չունենալով, կեղծիք տարածելու խղճուկ փորձին են դիմել` հայտարարելով իբր հայկական կողմը մեծ կորուստներ ունի: Վկայակոչելով քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանի` Թվիթերի կեղծ էջը, որն ի դեպ հենց նոր է ստեղծվել, ադրբեջանցիները շտապել են հայտարարել իբր հայկական բանակը կորցրել է 51 զինվորական, 35-ը վիրավորվել են: «Արմենպրես»-ին հաջողվեց կապ հաստատել Աբրահամյանի հետ, ով կտրականապես հերքեց ադրբեջանցիների տարածած տեղեկությունները, հայտեց, որ հնարովի էջն իրենը չէ, ավելին` վերջին երկու շաբաթը չի օգտվել Թվիթեր սոցիալական ցանցից: «Ես զարմանում եմ, որ դեռ կան մարդիկ, որ հավատում ենադրբեջանական մտքի թռիչքներին, որոնք ապացուցում են հայտնի խոսքը` «Կա սուտ, լկտի սուտ եւ ադրբեջանական լրատվություն»»,-ասաց Աբրահամյանը:

Իհարկե մեր գործակալությունն ի սկզբանե լուրջ չի ընդունել նման խղճուկ սուտը, այն էլ մի երկրի կողմից, որն իր հատուկ նշանակության զոհերին «սպառազինում է» փորլուծության դեմ դեղամիջոցներով:

Ադրբեջանական կողմը, հրահրելով սահմանային միջադեպեր եւ դիմելով անհաջող դիվերսիոն գործողությունների, իրականում ինքն է մեծ թվով կարուստներ ունեցել. հուլիսի 31-ի եւ լույս օգոստոսի 1-ի գիշերը գործողությունների հետեւանքով կորցնելով մոտ 14 զինծառայող եւ տալով մեծ թվով վիրավորներ:Հակառակորդը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության` հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ երկու զինծառայողներ` Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Ազատ Արթուրի Ասոյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է հետաքննություն:

Հայերեն English Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը