Էրդողանը գիտի, թե ովքեր են Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչները. թուրք քաղաքական գործիչ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն հայտարարել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լավ էլ գիտի, թե ովքեր են «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչները: Նա նշել է, որ Դինքի սպանությունը իրականացվել է ոչ թե ինչ-որ անհատի, այլ կազմակերպված հանցագործ խմբի կողմից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական CIHAN լրատվական գործակալությունը:

Թուրք քաղաքական գործիչն ասել է, որ Դինքի սպանությունն ամբողջ աշխարհում մեծ արձագանք գտած եւ քաղաքական հողի վրա կատարված ամենացնցող հանցագործություններից մեկն է, որի մեջ խառնված են երկրի նաեւ ղեկավար շրջանները: Նրա խոսքով, Դինքի սպանության պատասխանատուները գտնվում են Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտպանության տակ:

«Վարչապետը փորձում է Դինքի սպանությունը ներկայացնել անձնական թշնամական հողի վրա կատարված հանցագործություն: Սպանության իրական կազմակերպիչները դեռեւս չեն կանգնել դատարանի առաջ: Իշխանության այդ վարկածն առաջ է տարվում իրական հանցագործներին դատաստանից փրկելու համար: Դինքի սպանությունը մեկ անձի ձեռքի գործ չէ` ինչպես ներկայացվում է: Դա կազմակերպված խմբակային հանցագործություն է: Էրդողանն էլ գիտի, թե ովքեր են կազմակերպիչները», -ասել է Թանրըքուլուն:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առաջ: 2012 թ. հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանը սպանությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման, սպանությունն իրագործած Օգյուն Սամասթին` հանցագործության պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ` 22,5 տարվա ազատազրկման: Դատական վճռում նշվել էր, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» խմբի անդամներ են: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ. մայիսի 5-ին բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանի ընդունած վճռի այն կետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «ահաբեկչական զինված կազմակերպություն» կանգնած չէ:

Հայերեն

Բուլղարիայի նախագահն ակնկալում է ԵՄ-ի ավելի մեծ դերակատարում Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների կարգավորման գործում. BTA

Գրիպի դեմ պատվաստանյութերն արդեն հասանելի են բոլոր պոլիկլինիկաներում, գործելու են նաև շարժական կենտրոններ

Զելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. Պեսկով

Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները բավական մտահոգիչ են, անհամբեր սպասում ենք իրավիճակի կայունացմանը. ՀՀ վարչապետ

Ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի ազգային թիմի առաջիկա խաղերը

Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 10-ի

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Երևանում մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնը

Digitec-ն այս տարի ավելի մեծ ու ներկայանալի է լինելու. ԱՏՁՄ նախագահ