Իրավունք

Նոյեմբերյան-Իջևան ճանապարհին շրջված «Միցուբիշի Պաջերո»-ի 57-ամյա վարորդը տեղում մահացել է

1 րոպեի ընթերցում

Նոյեմբերյան-Իջևան ճանապարհին շրջված «Միցուբիշի Պաջերո»-ի 57-ամյա վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Իջևանի բաժնում հուլիսի 24-ին հաղորդում է ստացվել, որ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան ժամը 21.00-ին Նոյեմբերյան-Իջևան ճանապարհի 45-րդ կմ-ի երթևեկելի գոտոմ շրջվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով վարորդը` 1957թ. ծնված Աշոտ Հակոբյանը, մահացել է: Կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում