Հանրապետությունում անցած մեկ օրում արձանագրված 10 ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է մեկ մարդ
1 րոպեի ընթերցում
![Հանրապետությունում անցած մեկ օրում արձանագրված 10 ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է մեկ մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/07/770619.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հուլիսի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 11-ը, խարդախության 10, յուրացման 3 և որսագողության 1 դեպքերը ևս բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գողության՝ 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։