Միջազգային

Սիրիայում 200-ից ավելի զինյալ հանձնվել է իշխանություններին

2 րոպեի ընթերցում

Սիրիայում 200-ից ավելի զինյալ հանձնվել է իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի տարբեր շրջաններում, մասնավորապես Դամասկոսում և մերձակա գյուղերում, Դարաայում, Լաթաքիայում, Դեր Զորում 78 զինյալ վայր է դրել զենքը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հուլիսի 23-ին նման քայլի էր դիմել Սիրիայի տարբեր շրջանների 149 զինյալ:

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ` «Իսլամական պետություն» խմբավորումը հսկողություն է հաստատել Ռակկայի 17-րդ ճակատում: Սիրիական օդուժը ռմբակոծում է նշված տարածքը: Խմբավորումը հսկողություն է հաստատել այնտեղ գտնվող շաքարի գործարանի վրա:

Զինված խմբավորումը հարձակվել է Հասաքեի Թել Մաարուֆ գյուղի վրա: Բախումների ժամանակ 12 զինյալ է սպանվել, այդ թվում՝ կին դիպուկահար: Բացի այդ, թեժ մարտեր են ընթանում սիրիա-իրաքյան սահմանի մերձակայքում գտնվող Հասաքեի Թել Համիս, Թել Բարաք շրջաններում:

Ավելի վաղ՝ հուլիսի 22-ին, Սիրիայի տարբեր շրջաններում, մասնավորապես, Դամասկոսի գյուղերում, Դարաայում, Իդլիբում, Համայում, Դեր Զորում, Կունեյտրայում, Հասաքեում և Ռակկայում 149 զինյալ վայր էր դրել զենքը և հանձնվել իշխանություններին: Նրանցից 105-ը Հասաքեի մարզից են: Զինյալները խոստացել են մասնակցել Սիրիայի վերակառուցմանը՝ կոչ անելով մյուս զինյալներին հետևել իրենց օրինակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում