Հասարակական

Հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայում գտնվող կահույքի նախկին արտադրամասում

1 րոպեի ընթերցում

Հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայում գտնվող կահույքի նախկին արտադրամասում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արցախի պողոտայի թիվ 143 հասցեում՝կահույքի նախկին արտադրամասում, հուլիսի 24-ին` ժամը 07.59-ին, հրդեհ է բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել յոթ մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, քաղաքապետարանի երկու ջրատար, ՃԿԿ օպերատիվ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.30-ին, մարվել` 10.58-ին: Իրականացվում են քանդման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում