Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 10 դեպք
1 րոպեի ընթերցում
![Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 10 դեպք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/07/770331.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 11 պատահարի հետևանքով 24 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հուլիսի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 19-ը, խարդախության` 11 դեպքից 10-ը, կաշառակերության՝ 2, խուլիգանության և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության և դրամանենգության 1-ական դեպք։