Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, դատապարտվեց 17 տարվա ազատազրկման

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց 17 տարվա ազատազրկման դատապարտել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին: Հունիսի 22-ին կայացած դատական նիստի ընթացքում, պետմեղադրողներ Կարեն Գաբրիելյանն ու Արմեն Շիրոյանը մեղադրական ճառով 22 տարվա ազատազրկում էին պահանջել: Մինչ դատավճիռը, հուլիսի 22-ին, պաշտպանական ճառով հանդես էր եկել նաև դատապաշտպանը:Վահե Ղուկասյանը մեղադրվում էր ՀՀ քրեկան օրենսգրքի 34/104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով և ՀՀ քրեկան օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով: Ներկայացնելով դատավաճիռը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատավոր Աշոտ Մանուկյանը նշեց. «Դատարանը որոշեց՝ Վահե Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեկան օրենսգրքի 34/104 հոդվածր 2-րդ մասի 6-րդ կենտով, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով և ՀՀ քրեկան օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 34/104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով դատապարտել ազատազրկման 12 տարի ժամկետով, ՀՀ քրեկան օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով դատապարտել ազատազրկման` 11 տարի ժամկետով, ՀՀ քրեկան օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով` դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկտով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի համակցությամբ՝ պատիժները մասնակի գումարելու սկզբունքով, Վահե Ղուկասյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 17 տարի ժամկետով: Նա պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համապատասխան քրեկատարողական հաստատությունում: Պատիժը կրելու սկիզբը հաշվել նրա ձերբակալման օրվանից՝ 2013 թվականի ապրիլի 24-ից: Նրա նկատմաբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատավճիռը օրինական կարգով կարող է բողոքարկվել ՀՀ քրական վերաքննիչ դատարան՝ վճիռի հրապարակումից հետո 1 ամիս ժամկետում»,-ներկայացված էր դատավճում:Վահե Ղուկասյանը 2013 թվականի ապրիլի 23-ին առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվեղ հրազենով, հասարակական վայրում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկել է Արտյոմ Կարապետյանին /Շեկո/ և ծանր վիրավորել Հարություն Խաչատրյանին /քավոր Հարութ/:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, Բանգկոկում տուժել է շուրջ 700 հազար բնակիչ

ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում

«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու ներնետված փաթեթում հայտնաբերվել է չորս բջջային հեռախոս

Կիևին և Դնիպրոյին հասցված հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել