Միջազգային

Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ընդլայնել է պատժամիջոցները սիրիական համակարգի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, համաձայն ընդունված պատժամիջոցների՝ ևս 3 ֆիզիկական և 9 իրավաբանական անձ ընդգրկվել է «սև ցուցակում»` բնակիչների հանդեպ դաժան ճնշումների կամ սիրիական իշխանություններին աջակցելու համար: Ենթադրվում է, որ նրանց կարգելվի մեկնել Եվրամիության երկրներ, և կսառեցվեն նրանց հաշիվները: Եվրամիության «սև ցուցակում» ընդգրկվել են 193 սիրիացիներ, այդ թվում՝ Նախագահ Ասադը և նրա ընտանիքը, ինչպես նաև երկրի 62 կազմակերպություններ:

Ավելի վաղ՝ հունիսի 22-ին, Եվրամիությունը Սիրիայի կառավարության 12 նախարարների ընդգրկել էր «սև ցուցակում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում