Միջազգային

Զինյալները ռմբակոծել են Դամասկոսի Զաբլատանի թաղամասը

2 րոպեի ընթերցում

Զինյալները ռմբակոծել են Դամասկոսի Զաբլատանի թաղամասը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ընդդիմադիր խմբավորումները հուլիսի 22-ին հրասանդներ են արձակել Դամասկոսի Զաբլատանի թաղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով 18 քաղաքացի է վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ զինյալները 11 հրասանդ են արձակել Զաբլատանիի Ալ Հալ շուկայի ուղղությամբ: Բացի մարդկային վնասներից, նյութական վնասներ են կրել մոտակայքում գտնվող առևտրի կենտրոնները և մեքենաները:

Զաբլատանին գտնվում է Աբբասյան հրապարակի մերձակայքում, որին հասնելու համար զինյալները ռազմական գործողություններ են ծավալել՝ գրավելով մի քանի շինություններ:

Սիրիական բանակը հուլիսի 22-ին Հոմսի Սալամ Ղարբի և Խատմալու գյուղերում զինյալների թաքստոցներ եւ զենքերէ ոչնչացրել:

Բախումները զինյալների դեմ շարունակվում են Հալեպում և մերձակա գյուղերում: Մանասվորապես, Ժդիյդե, Քաֆր Դաիլ, Քալլասա, Այն աթ Թել գյուղերում զինյալների թաքստոցներ են ոչնչացվել:

Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնի տեղեկություններով` հուլիսի 21-ին Սիրիայում 67 մարդ է զոհվել, այդ թվում՝ 12 երեխա: Զոհերից 27-ը ապստամբներ են: Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 150 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում