Սպորտ

Հայաստանում մեկնարկեց նետաձգության Եվրոպայի առաջնությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկնարկեց նետաձգության Եվրոպայի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հյուրընկալել է նետաձգության համաեվրոպական ստուգատեսն, իսկ Նետաձգության միջազգային ֆեդերացիայի նախագահ Ուգուր Էրդեները և եվրոպական ֆեդերացիայի նախագահ Մարիո Սկալցելին հայտարարել են, որ գոհ են Եվրոպայի առաջնության կազմակերպման մակարդակից:

Ֆեդերացիաների նախագահներն այս մասին ասացին հուլիսի 21-ին Արմավիրի մարզում մրցաշարի հանդիսավոր բացման ժամանակ, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եվրոպայի առաջնության բոլոր մասնակիցները ուրախ են, որ հնարավորություն ունեն միմյանց հանդիպել Հայաստանում եւ մրցել մրցաշարի պարգեւների համար»,- ասաց Էրդեները` ողջունելով մրցաշարի մասնակցիներին և հյուրերին:

Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը, իր խոսքում շնորհակալությունը հայտնեց մարզաձեւի միջազգային կառույցների ղեկավարներին եվրոպական առաջնությունն անցկացնելը Հայաստանին վստահելու համար: Նա

նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին` մրցաշարի նկատմամբ մեծ ուշադրություն ցուցաբերելու համար: «Հայաստանը ունի նետաձգության խոշոր միջազգային մրցումների կազմակերպման փորձ, մասնավորապես Գրան-պրի կարգի մրցումների եւ կասկած չկա, որ այս մրցաշարը նույնպես հաջողությամբ կընթանա»,-ասել է Ամիրյանը:

Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահը մարզաձեւի ազգային ֆեդերացիայի անունից «Ոսկե նետ» հուշանվերը հանձնեց նետաձգության միջազգային ֆեդերացիայի նախագահ Էրդեներին:

Մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունից հետո տեղի ունեցավ համերգ, որին մասնակցեցին հայկական էստրադայի մի շարք առաջատար երգիչներ, իսկ հուլիսի 22-ին նետաձգության Եվրոպայի առաջնության մասնակիցները կսկսեն իրենց մրցավեճերը: Առաջնությանը մասնակցում են 38 երկրների շուրջ 300 մարզիկներ եւ 450 հյուրեր` այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում