Իրավունք

Վանաձորի բնակիչներից մեկը տան նկուղում զինամթերք է հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Վանաձորի բնակիչներից մեկը տան նկուղում զինամթերք է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի մի բնակիչ հուլիսի 17-ին` ժամը 16.15-ին, ահազանգել է ոստիկանության Բազումի բաժին և հայտնել, որ իրենց տանը փամփուշտներ է հայտնաբերել:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբին տանտերը հայտնել է, որ տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս` երկաթյա տարայի մեջ հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի 47 և 5.6 մմ տրամաչափի 45 փամփուշտ, և որ դրանք պատկանել են մահացած ազգականին: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվարում է հետաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում